Տեսչական մարմնի «Թեժ գիծը» արդեն գործում է շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի

Պաշտոնական 08.04.2020   17:00   447

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝

ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում գտնվող խնդրով կարելի է դիմել տեսչական մարմնին՝ առանց տանից դուրս գալու՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում գործող հերթապահ հեռախոսահամարների, կայք-էջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցներով՝ հեռավար։

Զանգահարեք «Թեժ գիծ» ծառայություն՝ 8107 հեռախոսահամարով․ այն արդեն գործում է շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի։

Ուղարկեք ձեր բողոքը կամ հարցերը տեսչական մարմնի info.hlib.am էլեկտրոնային հասցեով։ ԱԱՏՄ թիմն աշխատում է ուժեղացված ռեժիմով։ Արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում արձանագրված խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ իրավասության դաշտում գտնվող բողոքները հիմք են ընդունվում մշտադիտարկման համար։

Գրեք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/hlib.am/․ դրանց պատասխանվում է հնարավորին չափ արագ:

Տեսչական մարմնին առնչվող նորություններին ծանոթացեք ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ www.hlib.am եւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am։

Մուտքագրեք Ձեր հարցումը կամ բողոքը նաեւ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով https://e-request.am/hy/։

Տեսչական մարմնի աշխատանքային թիմը պատրաստ է արագ արձագանքել։ Աշխատանքային ժամերին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արտաժամյա ապահովվում է նշված կապի միջոցներով քաղաքացիներին և կազմակերպություններին խորհրդատվության տրամադրումը և հրատապություն ունեցող խնդիրների լուծումը։

Եղեք առողջ և անվտանգ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԱՏՄ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon