Տիգրան Եգորյան. Դավիթ Գրիգորյանին անհիմն հետապնդելու մասին հայտարարությունները դեկլարատիվ են

Հայաստան 05.08.2019   20:00   161

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ինձ համար հասկանալի չէ, թե որո՞նք են այն փաստարկները, որոնք գալիս են հիմնավորելու, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ենթարկվում է անհիմն հետապնդման։ Որո՞նք են այսօրինակ հայտարարությունների այն նվազագույն փաստական հիմքերը»,-  այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանն ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

Ըստ նրա՝ Դավիթ Գրիգորյանին քաղաքական հետապնդման ենթարկելու հայտարարությունները դեկլարատիվ են։

«Այո, Դավիթ Գրիգորյանը ենթարկվում է քրեական հետապնդման, և այս պահի դրությամբ, հրապարակված և վերլուծման ենթակա տեղեկատվության ծավալից չի բխում որևէ մտահոգություն, թե նրա նկապտմամբ կատարվում է որևէ ապօրինի գործողություն»,- ասաց Տիգրան Եգորյանը։ 

Փաստաբանը հիշեցրեց նաև, որ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից որոշուները («Քոչարյանի նկատմամաբ խափանման միջոցը երաշխավորությունն ընտրելը», «Գործի վարույթը կասեցնելու և գործը Սահմանադրական դատարան ուղարկելը») կայացնելուց հետո, փաստաբաններ Արտակ Գալստայնը և Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել, որից հետո հարուցվել է քրեական գործ։ 

«Երբ հնչում են հայտարարություններ, թե նա հետապնդվում է նաև Քոչարյանի գործով կայացրած որոշումների համար, ապա անհասկանալի է դառնում, թե հատկպաես ինչ են ուզում ասել նրա պաշտպանները, այն դեպքում, երբ արդեն կա հենց Քոչարյանի վերաբերյալ նրա կայացրած որոշման անօրինականության մասով հարուցված քրեական գործ։ Այս մարդը երկու տարբեր գործերով հետապնդվում է»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հիշեցնելով, որ փաստաբաններ Արտակ Գալստայնի և Ալեքսանդր Սիրունյանի հրապարակումներից և քրեական գործ հարուցելուց հետո հաղորդում ներկայացրեց նաև դատավոր Դավիթ Գրիգորյանը, հետո՝ Մխիթար Պապոյանը և նույնպես հարուցվեցին քրեական գործեր։ 

 «Այսինքն՝ այս քրեական գործերը բավական լայն են և, ըստ ներկայացված հաղորդումների, քննվում են մի քանի ուղղություններով։ Քննարկման շրջանակները բավական ընդգրկուն են»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ կատարվածը կոնկրետ օրենքի պահանջի կատարման պարտավորության շրջանակում է, և համապատասխան իրավասությամբ օժտված մարմիններն դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ իրականացնում են քրեական հետապնդում ոչ միայն պաշտոնական կեղծիքի, այլև Ռոբերտ Քոչարայանի գործով կայացրած որոշումների կապակցությամբ կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք ենթադրում են քրեական պատասխանատվություն։ 

Ավելին՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տիգրան Եգորյան, Դավիթ Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon