Տիգրան Պասկևիչյան. «Երբ պետությունը կարգի բերել չկարողանալդ բացատրում ես վենդետա չանելու բարեսրտությամբ»

Խոսք 29.04.2020   20:30   1999

ՇԱՏ ՏԽՈՒՐ ՕՐ

Երբ պետությունը կարգի բերել չկարողանալդ բացատրում ես վենդետա չանելու բարեսրտությամբ, ոստիկանությունը դառնում ա տրյապկա (կներեք պլագիատի համար), իսկ բուժհիմնարկությունը՝ Տղմուտ գետի ափերից մեկը։

Ի տարբերություն շատերի՝ չեմ ակնկալում ոստիկանապետի հրաժարականը։ Հրաժարական տա՝ ո՞վ գա տեղը։ Կողքի կաբինետի գնդապե՞տը։

Ի՞նչ տարբերություն։

Քաղաքական թիմը պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի։

Ամբողջովի՛ն… Ոլորտ առ ոլորտ…

Ժամանակն է հասկանալու, որ թավշյան ընդամենը հեղափոխության ձեւն էր, պատասխանատվությունը չի կարող թավշյա լինել։

Եթե «օջախ-ընտանիք» գավառամիտ բաներ բստրելու փոխարեն զբաղվեիք կառավարման նոր ձեւեր նախագծելով եւ մարդկային ռեսուրսներ հայտածելով, այսօր այսքան տխուր չէր լինի։

Տիգրան Պասկևիչյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տիգրան Պասկևիչյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon