«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Տիգրան Պասկևիչյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական հակառակորդ չունի։ Թշնամի … ինչքա՜ն ուզեք»

Տիգրան Պասկևիչյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական հակառակորդ չունի։ Թշնամի … ինչքա՜ն ուզեք»

Անցած տարի հունվարի 9-ին՝ հիմնադիր նախագահի ծննդյան օրն, այսպիսի գրառում էի արել։ Ցավոք, ասածս չի կորցրել ակտուալությունը։ Ես շարունակում եմ կարեկցել ժողովրդին, որը զրկված է իրական արժեքն ընկալելու հնարավորությունից։
*************************************************
Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ խոսակիցը ժողովուրդն է, հասարակ ժողովուրդը, թող ներվի ասել՝ ԻՔ-ականների զառանցած պողոսը։ 
Նա քաղաքական հակառակորդ չունի։ Թշնամի … ինչքա՜ն ուզեք։ 
Ընդդիմախոս չկա, որ խոսքին խոսք հակադրի, գաղափարին՝ գաղափար, հայեցակարգին՝ հայեցակարգ։
1997-98-ից ի վեր՝ ավելի քան քսան տարի գավառական մեր այս անապատում միայն մեղադրանք, կասկած ու վիրավորանք հնչեց։ Եւ «պողոս»-ժողովուրդը, որը նրա ընտիր խոսակիցը պիտի լիներ, մնաց անապատային քամու ավազակոլոլ աղմուկի ունկնդիր։
Տեր-Պետրոսյանի եւ իր խոսակցի մեջտեղում ով ասես կանգնեց։ Նախ՝ խորհրդային «երանելի դրախտը» կորցրած քաղքենին էր, հետո նույն դրախտից կարծր ժառանգություն մնացած ձրիակերների համքարությունը (իմա. ինծիլիգենցիա), հետո սրա-նրա գրպանում բնակվող (նոմինալ) լրագրողները, քաղաքագետներն ու վերլուծաբանները, հիմա էլ ձախն աջից հազիվ տարբերող, նորը հնի սոսկ հականիշ համարող կես-փիլիսոփաներ, որոնց համար մահու չափ վտանգավոր է խոստովանել որեւէ իրավացիություն ու ճշմարտություն։ 
Այսօր ես չեմ շնորհավորում Տեր-Պետրոսյանին, շնորհավորում եմ խոսակից-«պողոս»-ժողովրդին, որը, չնայած  կուռ ու կազմակերպ արգելքին՝ դեռ վերադարձի շանս ունի։
…եթե, իհարկե, կարողանա իրմով սրբել էլիտա համարվողների վայրի տհասությանը։

Տիգրան Պասկևիչյան

Լուսանկարը՝ Գագիկ Հարությունյանի