Տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ

Պաշտոնական 12.05.2020   13:19   498

Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարում սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ հնարավոր է սահմանվեն նոր կանոններ՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ, գրում է armtimes.com-ը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի խոսքով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։

Նա հավելյալ տեղեկատվություն չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռեւս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաև հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, բժշկական դիմակ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon