Տնտեսական գործունեությունը՝ արտակարգ դրության նոր պայմաններում (տեսանյութ)

Կարևոր 15.05.2020   12:30   440

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրեց պարետի որոշմամբ սահմանված տնտեսական գործունեությունը՝ արտակարգ դրության պայմաններում։

«Այն գործունեության տեսակները, որոնք դեռ կմնան սահմանափակված, ժամանակավորապես կթույլատրվի դրանց գործունեությունը բացառապես առցանց կամ հեռավար կամ առաքման միջոցով»,- նշեց Էկոնոմիկայի փոխնախարարը։

Ըստ Սիմոնյանի՝ սահմանափակված կմնան հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունները, բայց բացառություն կլինի այն հյուրանոցային ծառայությունների համար, որոնք հյուրերի հաշվառման ռեգիստր կիրականացնեն․ հանգստյան տների կամ այլ բնակատեղիների գործունեությունը սահմանափակված չի լինի։

«Եթե նախկինում առևտրի իրականացման վայրերի աշխատանքը թույլատրվում էր միայն պարենային խանութների, դեղատների, գյուղատնտեսական արտադրանքի շուկայի մասով, ապա մայիսի 18-ից մենք կունենանք առևտրի իրականացման այն վայրերը, որտեղ օրինակ տեղակայված կլինեն՝ մոլեր, այլ տեսակի խանութներ կամ այլ տեսակի շուկաներ։ Կգործեն հատուկ կանոնների պահպանմամբ»,- ընդգծեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

Հիշեցնենք՝ հանրային տրանսպորտի, մարզասրահների, մշակութային, ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումները մայիսի 18-ից հանվում են։

Ավելին՝ տեսանյությում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տնտեսություն, Վարոս Սիմոնյան, կորոնավիրուս, արտակարգ դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon