Թորոսյան. Ավելի շատ պացիենտ ենք ունենում, քան հասցնում ենք ավելացնել մահճակալները (տեսանյութ)

Պաշտոնական 18.06.2020   12:30   540

Շատ մեծ կուտակումների կան մոտ հասցեների ու նույն փողոցում եղած դեպքերի։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունենք վերահսկել դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահումը, իսկ բակերում շատ դժվար է և չեմ պատկերացնում այլ գործիք, քանի մարդկանց գիտակցության վրա հենվելը»:

Հիվանդանոցային ֆոնդի մոբիլիզացիան շարունակվում, է, բայց մենք ավելի շատ պացիենտ ենք ունենում, քան մոբիլիզացվող մահճակալները, նշեց Արսեն Թորոսյանը:

«Հիմա արդեն քաղաքացիներ են ընդունում Վեդու ԲԿ-ում, 60 մահճակալից զբաղված է 29-ը, մյուս մահճակալների վրա դեռ չենք հասցրել թթվածնային կետեր ավելացնել, որ բոլորն ընդունեն, նույն Դիլիջանի ԲԿ-ում է, երկու ԲԿ էլ՝ Սպիտակի եւ Մարտունու, հերթի մեջ են, չհաշված՝ ռեանիմացիաները, որոնց մասին խոսել եմ՝ «Գրիգոր Լուսավորիչ»-ում, Էրեբունիում եւ Միքայելյան ինստիտուտում, դրանց վերանորգոման աշխատանքները ընթացքի մեջ են»,-ասաց Անախարարը:

Անդրադառնալով թվերին Արսեն Թորոսյանն ասաց, որ առավոտյան դրությամբ 143 հոգի կարիք ունի հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում են տանը.

«Նրանցից 9-ը թեթեւ ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալիզացիայի, 16-ը՝ միջին ծանրության են։ Բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը։

Սակայն, ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում եւ կարիք ունեն տեղափոխման ուղղվածությամբ հիվանդանոցներ։ Այս թիվը օրվա ընթացքում տատանվում է, վերջին օրերին ունեցել ենք մինչեւ 200 կամ քիչ։ Սակայն նվազելու միտում չկա»:

Նախարարը նկատեց, որ թեև միտումների առումով դրական տեղաշարժ կա, սակայն բացարձակ թվերի առումով վիճակը լավ չէ և դա լուրջ խնդիր է:

Մահճակալային տեղերի ավելացման մասին Արսեն Թորոսյանն ասաց.

«Մենք արդեն ունեն 263 ռեանիմացիոն մահճակալ ունենք, որ տրամադրած է միայն կորոնավիրուսին, երկու շաբաթ առաջ դրանք 200 էին, բայց, միեւնույն է, ազատ տեղեր չկան։ Իրենք շատ արագ են ծանրաբեռնվում եւ մեր բժիշկները արագ փորձում են մի թեթեւ ծանրացող քաղաքացուն տանեն ռեանիմացիոն բաժանմունք, որպեսզի կանխարգելեն վատացումը։

Այս պահին ունեն 444 ծանր, 131՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որից 39-ը՝ թոքերի արհեստաական օդափոխության սարքերի վրա են»:

 

Տնային պայմաններում կարված դիմակները երբեք չեն կարող լիարժեք փոխարինել բժշկական դիմակներին, նշեց նախարար Արսեն Թորոսյանը:

«Երբ մենք պարտադիր դարձրեցինք դիմակ կրելը, նաև հավելեցինք, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ, օգտագործեք տնային պայմաններում կարված դիմակներ, որը, սակայն, երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին»

 
 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կուտակումներ, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, հիվանդանոցներ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon