Թորոսյան. Չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում և մարում է (տեսանյութ)

Պաշտոնական 10.04.2020   14:28   462

Նախկինում Հայաստանում օրական հայտնաբերվում էր կորոնավիրուսի 50 դեպք, բայց բոլորը՝ մի աղբյուրից, օրինակ՝ մեկ արտադրամասում։ Իսկ հիմա հայտնաբերվում է 16, 20, 30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից։ Այս մասին Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ հիմա մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է եւ 100 տոկոս մարում:

«Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել: Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, որոշ գործողություններ կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի»:

Ավելին՝ տեսանյությում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյա, Հայաստան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon