Թորոսյան. «Եվս 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում»

Խոսք 02.02.2019   13:30   292

Եվս 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից:

Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40%-ի չափով։

Այս քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման մեր քաղաքականության շրջանակներում։ Իսկ ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։ Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         աշխատավարձ, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon