Թորոսյան. Վարակի տարածման պիկը դեռևս առջևում է (տեսանյութ)

Պաշտոնական 06.05.2020   13:00   478

«Այսօր ամեն ինչ վերահսկելի է, սակայն ռեսուրսներն անվերջանալի չեն. մեր խնդիրն է ունենալ կորոնավիրուսով վարակվածության հնարավորինս քիչ դեպք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այժմ կորոնավիրուսի համայնքային տարածման փուլում ենք, վարակի տարածման պիկը դեռևս առջևում է, հնարավոր է լինեն մի քանի պիկեր: «Լավագույն դեպքում վարակը կտևի մեկ տարի: Կարանտինը մեզ պետք էր ժամանակ շահելու համար, եթե կարանտին չլիներ, կունենայինք 25 հազար դեպք: Կարանտինը պետք էր վարակի տարածումը զսպված պահելու, նաև վարքագիծ սովորեցնելու համար: Նպատակների մեծ մասն իրականացվել է՝ թե՛ վարակի տարածումը զսպելու, թե՛ առողջապահական համակարգի պատրաստվածությունը բարձրացնելու առումով»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Ամբողջական՝ տեսանյությում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Հայաստան, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon