Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Արցախ 03.03.2020   13:03   689

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը: Այս մասին թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է երեկ՝ մարտի 2-ին,  Twitter-ի իր էջում:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ։Որոշումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու շրջանակներում», - գրել է Չավուշօղլուն:

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  Twitter-ի իր էջում գրել է.

««Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԱՀԿ ՄԽ, Թուրքիա, ԼՂ, Մևլութ Չավուշօղլու

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon