Թրամփի փաստաբանը չեղարկել է Հայաստանում ԵԱՏՄ-ի խորհրդաժողովին մասնակցությունը

Աշխարհ 29.09.2019   11:31   104

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել է Հայաստանում նախատեսված խորհրդաժողովին իր մասնակցությունը, այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Խոսքը Եվրասիական տնտեսական միության աջակցությամբ Հայաստանում նախատեսված համաժողովի մասին է, որին պետք է հաջորդի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը. դրան մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է azatutyun.am-ը:

The Washington Post-ը նշում է, որ Ջուլիանիի՝ համաժողովին մասնակցությունը չեղարկելու որոշման պատճառը ՌԴ նախագահի հնարավոր մասնակցությունն է:

«Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու», - The Washington Post-ին հայտնել է փաստաբանը և հավելել. «Ավելի լավ է զգուշանալ, քան համարձակություն դրսևորել»:

Ջուլիանին հայաստանյան իր այցը չեղարկել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին:

«Ես կարծում էի, որ մեկնում եմ Հայաստանի անվտանգության հարցերով համաժողովին», - ամերիկյան պարբերականին ասել է Թրամփի փաստաբանը՝ նշելով, որ չէր ստուգել համաժողովի մասնակիցների ցանկը և օրակարգը:

Կրեմլի կողմից ֆինանսավորվող համաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ Երևանում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 1-ը նախատեսված միջոցառմանը ակնկալվում է նաև Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի մասնակցությունը, ում նկատմամբ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման պատճառով:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռուսաստան, ԵԱՏՄ, Ռուդի Ջուլիանի, Հայաստան-ԱՄՆ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon