Թրամփին թաքցրել են Սպիտակ տան բունկերում (տեսանյութ)

Աշխարհ 01.06.2020   12:08   835

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ստորգետնյա բունկերում է գտնվել ուրբաթ երեկոյան, երբ Վաշինգտոնում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` ոստիկանի ձեռքից անզեն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի զոհվելուց հետո, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

ԱՀ ՀՅԴ պատգամավոր The New York Times թերթի տվյալներով՝ նախագահը տեղափոխվել է բունկեր, երբ ցուցարարներն ուրբաթ երեկոյան Սպիտակ տան դարպասներիի մոտ մետաղական բարիկադներ են տեղակայել: Պարբերականը նշում է, որ բունկերն ավելի վաղ օգտագործվել է ահաբեկչությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակված տեսանյութի, ձեռքերը շղթայված Ջորջ Ֆլոյդը մի քանի րոպե խնդրում էր ոստիկանին, ով ծնկով սեղմել էր նրա պարանոցը, հանել ծունկը՝ բացականչելով, ‘’չեմ կարող շնչել": Սակայն ոստիկանն իր ծունկը նրա պարանոցի վրա է պահել 8 րոպե 46 վայրկյան, որից մոտ երեք րոպե 46-ամյա Ֆլոյդն այլեւս չէր շարժվում: Ծունկը հանելուց երկու րոպե առաջ մյուս ոստիկանը ստուգել էր Ֆլոյդի աջ դաստակը ու չէր կարողացել զգալ զարկերակային անոթը: Ֆլոյդին հիվանդանոց տեղափոխելուց մեկ ժամ անց հայտարարվեց նրա մահվան մասին:

Դերեք Շովինը՝ այն ոստիկանը, ով ծնկով սեղմել էր Ֆլոյդի պարանոցը, ևգործողությանը մասնակից երեք այլ ոստիկաններ հեռացվել են աշխատանքից: Ուրբաթ օրը Շովինի դեմ մեղադրանք է ներկայացվել երրորդ աստիճանի սպանության մեջ: Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ֆլոյդի ընտանիքն ավելի կոշտ մոտեցում է պահանջում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դոնալդ Թրամփ, Դերեք Շովին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon