«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Թշնամին կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. կա ծանր վիրավոր

Թշնամին կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. կա ծանր վիրավոր

Այսօր ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 13-ին, ժամը 20։30-20։50-ի սահմաններում նույնպես հրաձգային զենքերից կրակ էին բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ։