«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Թշնամին Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Թշնամին Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Հունիսի 21-ին՝ ժամը 04:00-ի, սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ-ն:

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Ավելի վաղ ԱՀ ՊԲ-ն հաղորդել էր. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության   Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է։