«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Թշնամին Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով նաև ականանետ և նռնականետ

Թշնամին Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով նաև ականանետ և նռնականետ

Ադրբեջանական զինուժն այսօր հրադադարը խախտել է Շուշիի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 14-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ–7 նռնականետ։
Հայկական կողմում կորուստներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ԱՀ ՊՆ-ն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի  տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում, կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։