Ճանապարհները մարտի 5-ին

Տեղեկատու 05.03.2019   08:45   242

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

  • Մարտի 5-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
  • Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ և Գորիս-Սիսիան (բուք է) ավտոճանապարհները:
  • Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
  • Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն:
  • Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ընթանում են շինարարական աշխատանքներ 

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

***

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 5-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ճանապարհներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon