Թյորբորն Յագլանդ. ԵԽ-ն ԼՂ հակամարտության կարգավորման մանդատ չունի

Արցախ 13.06.2019   15:00   185

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ չունի և չի ցանկանում միջամտել խնդրի կարգավորման գործընթացին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը՝ Ստրասբուրգում պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևայի հարցին, թե ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ընդունումից մեկ ամիս է անցել, սակայն «Հայաստանը ոչինչ չի անում և չի հարգում բանաձևում առկա կոչերը»:

«Եվրոպայի խորհուրդը չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ: Այդ մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն, և նրանք չեն ցանկանում, որ մենք միջամտենք, որպեսզի չվնասենք խաղաղ գործընթացը»,- պատասխանել է Յագլանդը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԱՀԿ ՄԽ, ԼՂ, ԵԽ, Թյորբորն Յագլանդ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon