Վահագն Խաչատրյան. «ԱԱԾ-ն վաճառում է մեր քաղաքացիների անձնական տվյալները»․ a1plus

Պաշտոնական 10.03.2020   21:01   669

a1plus.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշում  է, որ նավթի գնի անկումը աշխարհին կանգնեցրել է տնտեսական նոր ճգնաժամի առաջ։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ անցած շաբաթվա վերջին, մեծ ճգնաժամի սկիզբն է։ Այդ ցնցումներն իրենց բացասական ազդեցությունը կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա։ Եվ այս տարի ՀՀ իշխանությունների համար դժվար կլինի պահպանել տնտեսական աճի տեմպը։ Տնտեսագետը, սակայն, չի կարծում, որ այդ զարգացումների արդյունքում դրամը կարող է կտրուկ արժեզրկվել։

Վ․Խաչատրյանը գտնում է, որ նավթի գնի անկումը կարող է ունենալ նաև դրական ազդեցություն՝ կէժանանա բենզինը։ Ինչպես նաև՝ Ռուսաստանին կստիպի չթանկացնել գոնե Հայաստանին վաճառվող գազը։

Անդրադառնալով կառավարման համակարգին՝ մտահոգություն է հայտնում, որ ԱԱԾ-ն, որը կոչված է մեր քաղաքացիների և անձնական տվյալների անվտանգությունն ապահովվելուն, դրանք վաճառում է. «Այդ մարդիկ դա անում են շանտաժի ձևերով»,- ասում է Վ․Խաչատրյանը։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում՝

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon