«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Վահագն Խաչատրյանը՝ հակածխախոտային օրենքի խիստ բացասական հետևանքների մասին

Վահագն Խաչատրյանը՝ հակածխախոտային օրենքի խիստ բացասական հետևանքների մասին

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝  այս նախագիծը խիստ բացասական ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության և բիզնես սեկտորի վրա։ Խաչատրյանի խոսքերով՝ Հայաստանն աղքատ երկիր է ու իրեն չի կարող թույլ տալ կրել այն բացասական հետևանքները, որոնք առաջանալու են  օրենքի կիրառության արդյունքում։

«Այսպիսի նախագծի ընդունումը ընդհանրապես տեղին չէր և ես գտնում եմ, որ այսօր մեր երկրում թեկուզ հենց առողջապահության  ոլորտում շատ ավելի կարևոր և առաջնային խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում, քան  այս նախագծի ընդունումն էր։ Այսօրվա կառավարությունը առաջնային նշանակության խնդիրներով  պետք է մտահոգված լինի, որոնցից մեկն, օրինակ,  Հայաստանի բնակչությանը տրվող գազի սակագինն է․ թող ինձ ներեն,  բայց ես, որպես ՀՀ քաղաքացի, չեմ ցանկանում, որ ինձ համար առավել կարևոր և կենսական նշանակության խնդիրները թողած, կառավարությունն ինձ ամեն օր հիշեցնի, որ ես պետք է քնից  արթնանամ, հետո լվացվեմ, հետո հաց ուտեմ, ջուր խմեմ, շոր հագնեմ,  հետո ծխեմ  կամ  չծխեմ և այլն և այլն, այլ գործով թող զբաղվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց տնտեսագետը։