«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Վահե Գրիգորյան. Ես չունեմ որևէ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն

Վահե Գրիգորյան. Ես չունեմ որևէ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն

Սիրելի ընկերներ,

քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։

Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որեւէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, եւ, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որեւէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ։

Ինձնից մեկնաբանություն մի խնդրեք, ես չունեմ որեւէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարւթյան վերաբերյալ։ Կներեք։

Վահե Գրիգորյան