«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Վակխանալիա» Ստեփանակերտում

«Վակխանալիա» Ստեփանակերտում

Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում այսօր տեղի է ունեցել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ռուասլեզու գրքի շնորհանդեսը:

Հավաքին ներկա են եղել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Ժաննա Գալստյանը, ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԱՀ առաջին տիկին Անահիտ Սահակյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, գրքի  խմբագիր  Իրինա  Աբրամովան  և  այլք:

«Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում  ուժայինների  գործողությունների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: