ԱՎ վարչությունը ID քարտեր չի տրամադրում, ինչի արդյունքում խաթարվել է որոշակի ոլորտների գործունեությունը. Վանո Կարապետյան
Մոտ 1 ամիս է ինչ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ՀՀ քաղաքացիներին չի տրամադրում նույնականացման քարտ (ID)։ Ըստ Անձնագրային և վիզաների վարչության` իրենց մոտ չկա նույնականացման քարտերի համապատասխան խմբաքանակ` քաղաքացիներին տրամադրելու համար։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս սպասել մինչև նոյեմբերի 30-ը` նույնականացման քարտ ստանալու համար։
Վերջին մեկ ամսվա ընթացքում հազարավոր տնտսվարողներ, իրավաբանական անձիք ինչպես նաև պետական ու մասնավոր սեկտորում գործունեություն ծավալող բազմաթիվ քաղաքացիներ կանգնել են հետևյալ անլուծելի խնդրի առջև.
1) Տնտեսվարողները և իրավաբանական անձիք չեն կարողանում ժամանակին փոխանցել իրենց աշխատողների աշխատավարձերը քանի-որ փոխանցումները իրականացվում են բացառապես նույնականացման քարտի օգտությամբ` էլ. եղանակով։
2) Տնտեսվարողները և իրավաբանական անձիք չեն կարողանում ժամանակին կատարել իրենց հարկային պարտավորությունները քանի-որ նմանօրինակ գործարքները կատարվում են բացառապես էլ. եղանակով հատուկ ծրագրով, որը այլ տարբերակով չի աշխատում։
3) ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների և այլ պետական կառույցների տնօրենները նույնականացման քարտ չունենալու կամ քարտի ժամկետի վերջանալու պատճառով չեն կարողանում նույնիսկ վճարել իրենց կոմունալները և կա ռիսկ, որ կարող են լինել դպրոցներ, մանկապարտեզներ և նմանօրինակ այլ հաստատություններ որոնք կունենան գազի, ջրի և հոսանքների անջատումների հետ կապված խնդիրներ։
ԱՄՓՈՓՈՒՄ
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը սահմանված ժամկետում քաղաքացիներին չտրամադրելով նույնականացման քարտեր (ID) կաթվածահար է արել հետևյալ ոլորտների բնականոն գործունեությունը.
1) Կրթական ոլորտ
2) Առողջապահական ոլորտ
3) Տնտեսական ոլորտ:
Պատմաբան, կրթության փորձագետ Վանո Կարապետյան