Վարչապետ. Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով (տեսանյութ)

Խոսք 06.04.2020   10:49   717

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ընդամենը 11-ով: Այդ մասին առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով, որ սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է, Փաշինյանը հույս հայտնեց, որ այն առաջիկա օրերին կպահպանվի, ինչի դեպքում, ըստ պետության ղեկավարի, հնարավոր կլինի առաջիկա երկուշաբթի օրվանից թուլացնել սահմանափակումները:

Վարչապետը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված ևս մեկ անձ է մահացել՝ 68 տարեկան քաղաքացի, որը բացի երկկողմանի պոլիսեգմենտար ձուլվող թոքաբորբից ունեցել է շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ տիպի:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon