Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը:
Այս առնչությամբ, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը:
Նվազագույնի պետք է հասցնենք թղթի օգտագործումը ամբողջ պետական համակարգում»: