«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Վարչապետի որոշմամբ փոխնախարարներ են ազատվել պաշտոններից

Վարչապետի որոշմամբ փոխնախարարներ են ազատվել պաշտոններից

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի խումբ փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ:

Վարչապետի որոշմամբ պաշտոններից ազատվել են՝

  • կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը,
  • գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը,
  • սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը,
  • սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը և Գևորգ Լոռեցյանը,
  • էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը և Վարդան Գևորգյանը,
  • մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը և Նազենի Ղարիբյանը: