Վարչապետը հյուրընկալել է սևազգեստ մայրերին (տեսանյութ)

Կարևոր 08.03.2020   10:00   238

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է զոհված զինծառայողների ծնողներին

«Հյուրընկալել եմ զոհված զինծառայողների ծնողներին։ Շնորհավորում եմ մեր բոլոր մայրերի Մարտի 8-ը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը։

Նա նշել է, որ հանդիպման նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալն է: Վարչապետն առաջարկել է իր հանձնարարությամբ կազմել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կտա դատավարական գործողությունների ցուցումներ.

 «Ես ինքս ինձ համար վստահելի իրավաբանների խումբ կհրավիրեմ, և ինքս այդ խմբի միջոցով խորանամ այդ գործողությունների մեջ, բայց սրան կհամաձայնեմ մի պայմանով, որ արդյունքում այդ խմբի միջոցով ես ինչ եզրակացության գամ, դուք կհամաձայնեք դրա հետ», - նշել է Փաշինյանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծնողները ապրիլի 10-ին գրավոր կներկայացնեն փաստաբանների իրենց թեկնածուներին, ինչպես նաև հանդիպել ևս մեկ անգամ մինչև ապրիլի 10-ը՝ աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու նպատակով:

Ավելին՝ տեսանյութում՝

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon