Վարդ Սիմոնյան. «Հեղափոխությունը Նիկոլը չէ»

Խոսք 05.11.2019   11:32   271

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թույլ մի տվեք ՀՀԿ-ին /Հանրապետական Հանցագործ Կլան/, փոխել սլաքները․հեղափոխությունը ոտնատակ է տվել սերժիզմն ու քոչարյանիզմը, ժանտախտի պես տարածվող զորիբալայանական նեխած իդեոլոգիան, պատերազմի հոտած սապոգով ամեն առաջադեմ բան լլկելու ձեր զոնդաժը, հեղափոխական նոր սերունդն առհավետ տապալել է մանվելգիրգորյանությունը, թոխմախությունը, երկրի ոսկորը կրծող պետական ռեկետն ու կոռուպցիան։

Հարյուր հազարներն ամենևին էլ չէին ողողել փողոցները հանուն Նիկոլի, նրանք եկել էին հենց ձեր պես հանցագործների հետևից, որ հայրենիք եք խլել իրենից, կողոպտել եք նրա բոլոր երազանքները։ Նիկոլը մեր հեղափոխության զավակն է, նրա հմուտ կառավարմամբ հաղթեց մեր հեղափոխությունը, բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ հաղթանակած հեղափոխությունը վաղը հանդես չի գալու կառավարչական ավելի պրոֆեսիոնալ ռեսուրսով։

Մի փորձեք փոխել սլաքները՝ ձեր հակառակորդը Նիկոլը չէ, այլ՝ մի ամբողջ հայ ժողովուրդ, որը մինչև կոկորդը զզված է ձեր հանցագործ կլանից։ Իմացեք, եթե անգամ գնեք ամբողջ մեդիասերվիսը, միևնույն է, ձեր ապաշնորհ, ճակատային ագիտպրոպը ոչինչ չի կարող ավելացնել ձեր զրոյական վարկանիշին, այդ սերվիսի ամագը հենց ձեր վաստակած համազգային ատելությունն է։

Եվ ուրեմն ահել-ջահելով վեր ընգեք այն տեղում, որտեղ ձեզ արժանի կհամարի համահայկական հեղափոխությունը և մի կարծեք, թե Փաշինյանի դեմ հրահրված կոպրոմատների պատերազմը հակահեղափոխության ժանտախտ կտարածի․․․․․․բարեբախտաբար, հեղափոխությունը Նիկոլը չէ։

Վարդ Սիմոնյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վարդ Սիմոնյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon