«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. «1990 թվականի օգոստոսի 23-ը մեր ամենալուսավոր օրն է»

Վարդան Հարությունյան. «1990 թվականի օգոստոսի 23-ը մեր ամենալուսավոր օրն է»

23 օգոստոս․

Հայաստանի անկախության համար պայքարը երբեք չի դադարել։ Ոչ մի զավթիչ չի կարողացել սպանել մեր մեջ այդ ձգտումը։ Բոլոր ժամանակներում։ Անգամ, խորհրդային ծանրագույն տարիներին, երբ հոսանքին հակառակ գնալը մահացու էր, երբ ազատ մտածելը դատապարտելի էր, երբ անկախության մասին խոսքը հեղինակին կարող էր կալանավայր կամ հոգեբուժարան հասցնել։

Մենք կարող ենք պարծենալ՝ անկախ եղած պատկերացնելի կամ անպատկերացնելի խոչնդոտներից, անկախ տարատեսակ վտանգներից ու արգելքներից մեր ժողովուրդն իր մեջ անկախության ձգտումը պահպանելու ուժ միշտ էլ գտել է, ու միշտ էլ կարողացել է անկախության վառ ու ներկայանալի դրոշակակիրներ տալ։ 

1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 23-ը մեր ամենալուսավոր օրերից մեկն է։ Երեւի սխալ չէր լինի, եթե գրեի՝ ամենալուսավոր օրն է։ Տարիների պայքարը, տարիների զոհողությունները, տարիների չարչարանքը, տարիների երազանքը այդ օրը՝ Անկախության հռչակագրի տեսքով առարկայացավ, դարձավ իրական ու շոշոփելի մի բան, դարձավ առօրյա ու սովորական։

Այսօր արդեն սերունդ կա, որ Հայաստանը այլ կերպ չի էլ պատկերացնում։

Շնորհավորենք։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան