«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Տարեմուտյան մտորում

Վարդան Հարությունյան. Տարեմուտյան մտորում

Ես շատ եմ ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հաջողի։ Անկախ Պուտինից, Պուտին-Քոչարյան տանդեմից ու ցուցադրական շնորհավորանքներից։ Այս թիմի հաղթանակը բոլորիս հաղթանակն է։ Ես ապրիլ-մայիսյան հեղափոխության ջատագովն եմ ու այդ հեղափախության հաստատուն աջակիցը։ Հրապարակում էլ մարդ չկա, բայց ես դեռ այնտեղ եմ։ Ուրախ եմ, որ դեկտեմբերի 31-ի գիշերը՝ 24։00-ին, Սերժ Սարգսյանի քառակուսի ելույթը չի հնչելու։ Սա արդեն մեծ ձեռքբերում է։ Ուրախ եմ, որ մեզանում դարակազմիկ փոփոխություններ են տեղի ունենալու։ Ուրախ եմ, որ մեր հաջորդ տարին այս տարվանից լավն է լինելու։

Բայց տխրում եմ, որ հեղափոխություն իրականացնող ուժը դադարում է հեղափոխական լինել։ Տխրում եմ, երբ ճկվում ենք ռուսական ճնշումից։ Տխրում եմ, որ ես ավելի հեղափոխական եմ, քան հեղափոխականները։ Տխրում եմ, որ ես ավելի երիտասարդ եմ, քան երիտասարդները։ Տխրում եմ, երբ հայացք եմ նետում հեղափոխականների հաղթանակած ցուցակին, երբ այդ ցուցակից ծիկրակում են մեր տխուր անցյալի անդրադարձն ու տխուր անցյալի ամենատխուր որոշ դեմքեր։ Ինչու՞ են նրանք այնտեղ։ Ինչպե՞ս են նրանք այնտեղ։ Ամեն ինչ կանեմ միայն հեղափախականները չպարտվեն։

Բայց այս հարցում ինձ նրանց /հեղափոխականների/ օգնությունն է պետք։ Պայքարի ու դիմադրելու նշաններ ցույց տվեք եւ ես /մենք/ ձեր կողքին եմ։

Վարդան Հարությունյան