«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. «Տխուր է, որ լեգիտիմ իշխանությունը նրաց կարիքը զգում է: Սխալ ճանապարհ է»

Վարդան Հարությունյան. «Տխուր է, որ լեգիտիմ իշխանությունը նրաց կարիքը զգում է: Սխալ ճանապարհ է»

Երեկ աչքովս ընկավ «168 ժամ»-ի դրած անոնսը, որտեղ նախկին ԱԱԾ ղեկավար Վանեցյանի հարցազրույցից կարճ հարց ու պատասխաններ էին։ Ամբողջական հարցազրույցը չեմ դիտել։ Վանեցյանին չեմ ճանաչում, նրա մասին խոսել չեմ ցանկանում։ Էս ընթացքում նա ինքն է շատ խոսուն ու խիստ միանշանակ պատկերացումներ տալիս իր մասին։ Ի թիվս այլ հարցերի հարց կար նաեւ Սորոսի հիմնադրամների մասին; Վտանգավո՞ր է արդյոք այդյոք այդ հիմնադրամը մեր պետության համար հարցին պատասխանում է՝ այո։

Զարմանալ պետք չի։ Այս պատասխանում անակնկալ ոչինչ չկա։ Բոլոր չեկիստ-НКВД-շնիկ - КГБ-շնիկներն էլ այդ հիմնադրամները, որ երկրում էլ որ լինի՝ Բելոռուսիա, Ռուսաստան, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան եւ այլն, իրենց համար վտանգավոր են համարում։ Վտանգավոր են համարում, որովհետեւ Սորոսը եւ Սորոսի հիմնադրամները արդեն քանի տարի է աշխատում են, որ աշխարհը ավելի բաց դառնա, որ հասարակությունները ավելի ազատ լինեն, իսկ չեկիստի, НКВД-շնիկի, КГБ-շնիկի համար ավելի վտանգավոր բան լինել չի կարող։ Չի կարող, որովհետեւ նրանք եղել են, կան ու կլինեն, իրենց դրության տեր կզգան միայն փակ ու ոչ ժողովրդավար իրականության պայմաններում։ Իսկ տոտալիտար իրականության մեջ, դիկտատուրայի պայմաններում նրանք իրենց տարերքի մեջ են, այստեղ նրանք ծաղկում են, այստեղ նրանք պահանջված են։

Վանեցյանները հենց այդ դպրոցն են անցել, այդ չեկիստանակ դպրոցում են կրթվել, այնտեղ են աշխարհի, պետությունների ու մարդու մասին պատկերացումներ ստացել։ Նրանք չեն փոխվելու։

Զարմանալի է միայն ու տխուր, որ լեգիտիմ իշխանությունը եւ լեգիտիմ իշխանավորը նրաց կարիքը զգում է, նրանց վրա հենվում է, նրանցով իր հաշվարկներն է անում։ Սխալ ճանապարհ է։ Ապացուցված է։ Վանեցյանի օրինակը եւս մեկ ապացույց՝ որ այդպես չի կարելի։

 Իրավապաշտպան Վարդան Հարությունյան