«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Ավան-Նոր Նորք» նստավայրի տարածքում, մայիսի 13-ին, Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ վերջինիս ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով): Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազությունից քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ»,- նշել է Աբրահամյանը: