Վարորդների խախտումների բալային համակարգը՝ համառոտ

Հայաստան 03.01.2020   13:00   378

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ տուգանային միավորների նոր համակարգ:

Վարորդների խախտումների բալային համակարգը՝ համառոտ

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ
փակելը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

2. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`
25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

3. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող
գծանշումների պահանջները չկատարելը` 10.000 դրամ 1 տուգանային միավոր

4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները
խախտելը`
5.000 դրամ և 1 տուգանայի միավոր:

5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման
կանոնները խախտելը`
5.000 դրամ և 1 տուգանային միավորի

6. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը`
5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

7. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր
կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

8. Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային
միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը`
20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

9. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների
վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` 20.000 և 2 տուգանային միավոր:

10. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս
գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած
տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց
երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ
խոչընդոտը`
25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

11. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները
խախտելը`
5.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

12. Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային
միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

13. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները
խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ
տարածք կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում
«Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

14. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային
անցման վրա կանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 15.000 դրամ և 1 տուգանային միավոր:

15. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող
ազդանշանին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 և 2 տուգանային միավոր:

16. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20.000դրամ և 2 տուգանային միավոր:

17. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

18. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 դրամ և 4 տուգանային միավոր:

19. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը
խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

20. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի
ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ հինգերորդ
մասերի հատկանիշները`
առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 և 4 տուգանային միավոր:

Արթուր Մուրադյան

Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր ֆեյսբուքյան խումբ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՃՈ, տուգանք, Բալային համակարգ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon