Վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը

Պաշտոնական 28.05.2020   10:30   567

Երեկ՝ մայիսի 27-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշմամբ վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը, ըստ որի՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29 հրամանգրերը։

Հիշեցնենք՝ Գագիկ Ջհանգիրյանը վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականին իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին  հրամանագրերը՝ այն բանից հետո, երբ նա ելույթ ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դատ, Ռոբերտ Քոչարյան, ՝ Գագիկ Ջհանգիրյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon