Վազգեն Սարգսյան. «Ես զգուշանում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով»

Կարևոր 27.10.2019   10:30   446

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա։ Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ։ (...)

Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։

Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում։ Չեն տա։ Եթե տան, ավելի վատ։ Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզանից ուժեղ են։ Տվեցին, գալու են ու մեզ ուտեն։ Իրենց թվով։ Իրենց տնտեսությամբ։ Իրենց փողով։ Իրենց խելքով։ Իրենց Շահով։ Ես չեմ վախենում։ Ես ոչ մեկից չեմ վախենում։

Ես զգուշանում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով։ Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի։ Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու է ձեր գանգը։ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

Վազգեն Սարգսյան


« Ռոբերտ Քոչարյանը մարդ է, ով պատմություն չէր կարդացել, չէր սիրում եւ չէր էլ ուզում կարդալ: Նա չուներ ռազմավարական մտածողություն: Իր տասնամյա իշխանության օրոք նրա հիմնական մտահոգություններից մեկն էր արդարացնել այն, ինչ ինքն արեց նախագահ Տեր-Պետորսյանի նախագահության հետ:

Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր բանակցությունների ընթացքում նա փորձել է ոչ թե հարցը լուծել ըստ էութայն, այլ ցույց տալ, որ ինքը կարող է  1997թ. սեպտեմբերին Տեր-Պետրոսյանի պայմանականորեն ընդունած փուլային լուծումից ավելի ձեռք բերել: Քոչարյանը դա անելու համար նույնիսկ “բազարի” մեջ ընդգրկեց Մեղրին»: Ժիրայր Լիպարիտյան

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ժիրայր Լիպարիտյան, Վազգեն Սարգսյան, ԼՂ, Մեղրի, Հոկտեմբերի 27

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon