Վազգեն Սարգսյան. «Ես զգուշանում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով»

Կարևոր 05.03.2020   13:30   1056

Այսօր` մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Նա ծնվել է  1959թ. Արարատ գյուղում: 1979թ. ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պատական ինստիտուտը, աշխատել է որպես ուսուցիչ:

1985թ. դարձել է  Հայաստանի Գրողների  միության անդամ:
1987-90 թթ.ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: «Հացի  փորձություն» գրքի համար արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակի:
1990 – 91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ  կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ  Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1991թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
1992թ. նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական և նախագահի լիազոր ներկայացուցիչ սահմանամերձ գոտում:
1993թ. հիմնադրվել է Երկրապահ կամավորականների միությունը` ընտրվելով ԵԿՄ նախագահ:
1993 – 95թթ. զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով  ՀՀ պետնախարարի պաշտոնը:
1995 – 99թթ. վերանշանակվել է  ՀՀ  պաշտպանության նախարար:
1998թ. արժանացել է Արցախի Հերոսի կոչման և «Ոսկե արծիվ»  շքանշանի:
1999թ. մտել է քաղաքական  դաշտ` դառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի  համանախագահ:

1999թ. հունիսին դարձել է ՀՀ վարչապետ:
1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչական գործողության ժամանակ:
1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման և Հայրենիքի շքանշանի:


«Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա։ Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ։ (...)

Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։

Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում։ Չեն տա։ Եթե տան, ավելի վատ։ Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզանից ուժեղ են։ Տվեցին, գալու են ու մեզ ուտեն։ Իրենց թվով։ Իրենց տնտեսությամբ։ Իրենց փողով։ Իրենց խելքով։ Իրենց Շահով։ Ես չեմ վախենում։ Ես ոչ մեկից չեմ վախենում։

Ես զգուշանում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով։ Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի։ Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու է ձեր գանգը։ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

Վազգեն Սարգսյան

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Վազգեն Սարգսյան, Հայաստան, Մեղրի, Հոկտեմբերի 27

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon