Վենետիկի հանձնաժողովի նախագահ. Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել

Կարևոր 17.06.2020   20:50   420

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին զեկույցը, անդրադարձել է նաև Հայաստանի հետ Հանձնաժողովի համագործակցությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին զեկույցը, անդրադարձել է նաև Հայաստանի հետ Հանձնաժողովի համագործակցությանը։

Պարոն Բուքիքիոն, մասնավորապես, նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել։

«Մենք (Հանձնաժողովը) աջակցում ենք այս երկու պետություններին՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու իրենց ջանքերում։ Մարտահրավերներից մեկը, որը հատկապես վերաբերում է Հայաստանի, բայց նաև Մոլդովայի իշխանություններին, վերաբերում է մի կողմից ժողովրդի ակնկալիքները բավարարելուն և երկրում իրական փոփոխություններ բերելու անհրաժեշտությանը, իսկ մյուս կողմից՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելուն: Հիմա՝ այս շաբաթվա մեր նստաշրջանում, մենք հաստատելու ենք շուրջ 10 առավելապես բարդ և զգայուն կարծիքներ»,- ասել է պարոն Բուքիքիոն՝ մասնավորեցնելով, որ այս կարծիքներն, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են Սահմանադրական դատարանի բարեփոխման առաջարկին և Հայաստանում սահմանադրական կարգի տապալման քրեական հանցագործության հարցերին»

Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         զեկույց, Հայաստան, Մոլդովա, Ջիանի Բուքիքիո, Վենետիկի հանձնաժողով, Ռուստամ Բադասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon