Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստան 03.02.2020   19:00   107

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն շարունակում է մտահոգված մնալ Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով։ Նա այսօր հրապարկված հայտարարությամբ շեշտել է, որ իր մտահոգությունները մնում են, ինչպես եւ նշված էր 2019թ հոկտեմբերի 29-ի իր հայտարարության մեջ։

Ջիաննի Բուքիքիոն ասում է, որ կիսում է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների մտահոգությունները, որոնք արտացոլված են նրանց հունվարի 31-ի հայտարարության մեջ։

«Ես կցանկանայի հիշեցնել 2019 թվականի հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի  առաջարկությունները, որ ՍԴ դատավորների համար ներդրված վաղաժամկետ կենսաթոշակային ցանկացած համակարգ պետք է լինի իսկապես կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա և չպետք է ազդի դատական ընթացիկ գործերի արդյունքի վրա»,- հայտարարել է նա։

Ըստ նրա՝  հանրային վերջին հայտարարությունները և գործողությունները չեն բավարարում այդ չափանիշներին և չեն նպաստի լարվածության թուլացմանը։

«Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև: Ես նորից կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և հանդարտացնել այս անհանգստացնող իրավիճակը, որպեսզի ապահովվի Հայաստանի սահմանադրության բնականոն աշխատանքը »,- ասել է նա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջիաննի Բուքիքիո, Վենետիկի հանձնաժողով, ՍԴ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon