«Վեոլիա Ջուր»-ը կոչ է անում վճարումներն իրականացնել առցանց եղանակով

Պաշտոնական 26.04.2020   11:30   457

«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է գործել արտակարգ դրության պայմաններում: Ի հավելումն միլիոնավոր ֆիզիկական անձ հաճախորդների՝ մենք ծառայություններ ենք մատուցում նաեւ այսօր կենսական նշանակության ունեցող այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են հիվանդանոցները, սննդի մատակարարները եւ այլն: Սա պատասխանատվություն է, որ մենք շատ ենք կարեւորում։

Ջրի մատակարարման համակարգը՝ պոմպակայանները եւ այլ ինժեներական ենթակառուցվածքները ապահովում են կայուն եւ որակյալ ջրամատակարարում բոլորիս համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն թվականի ապրիլի 22-ից բնակիչ-բաժանորդների համար կոմունալ՝ այդ թվում խմելու ջրի եւ ջրահեռացման ծառայության դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարում է վերացած, «Վեոլիա Ջուր»-ը հորդորում է իր բաժանորդներին կատարել վճարումները։

Միաժամանակ, գիտակցելով կորոնավիրուսով պայմանավորված պատասխանատվությունը, «Վեոլիա Ջուր»-ը կոչ է անում պահպանել Ձեր եւ Ձեր ընտանիքի անվտանգությունը եւ մատուցված ծառայությունների համար վճարել` օգտագործելով առցանց եւ բջջային համակարգերը: Վճարելով մատուցված ծառայությունների համար՝ դուք միանում եք այսօրվա՝ արտակարգ իրավիճակում որակյալ ջրամատակարարում ապահովելու մեր ջանքերին:

Էլեկտրոնային համակարգերով վճարումների հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ 080000-185 անվճար հեռախոսահամարով:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում երկրի անվտանգությունն ապահովելու գործում Ձեր ներդրման համար:

«Վեոլիա Ջուր»

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Վեոլիա ջուր», կոմունալ վճարումներ, Հայաստան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon