Վերաքննիչում քննվում է ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանների բողոքը (ուղիղ)

Մարտի 1 06.12.2019   12:40   820

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ընթանում է Մարտի 1-ի առամցքային մեղադրյալ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Նիստի մեկնարկին մեղադրող դատախազները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին:

Տուժող կողմն ամբողջությամբ միացավ միջնորդությանը:

Հիշեցնենք,  ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը հրապարակում է արել այն մասին, թե  ովքեր են գրել դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը /խոսքը Քոչարյանի գործի կասեցման եւ նրան ազատ արձակելու որոշումների մասին է,-խմբ./:  Ըստ այդ հրապարակման՝ Դավիթ Գրիգորյանի այդ որոշումները գրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Ալեքսանդր Ազարյանի կողմից: Մխիթար Պապոյանը, սա ամբողջությամբ սուտ որակելով, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որի հիման վրա ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածով. 

Թարմացված.

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ  Քոչարյան, Մխիթար Պապոյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon