«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Վլադիմիր Կարապետյան. Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը

Վլադիմիր Կարապետյան. Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի հայտարարությանը։ «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վանեցյանի հայտարարությունը՝ Վլադիմիր Կարապետյանը, մասնավորապես, պատասխանել է.

«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։