Վլադիմիր Կարապետյան. Կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը

Խոսք 20.02.2019   00:18   536

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր մասնակցեցի «Իշխանություն-մամուլ. հակամարտությու՞ն, թե՞ համագործակցություն» խորագրով քննարկմանը։ Ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ մամուլը Հայաստանում այսօր ազատ է։ Զանգվածային լրատվամիջոցները եւ կառավարությունը ոչ թե հակամարտության կողմեր են, այլ գործընկերներ։ Մամուլի ազատությունը վարչապետի եւ կառավարության համոզմունքն է։

Ազատ լինելուց բացի, մամուլը նաև շատ ակտիվ է պահանջկոտ. եթե 2016, 2017 թթ. կառավարությունն ունեցել էր 50-60 հարցումներ, 2018-ին արդեն՝ 130, ապա այս տարվա սկզբից արդեն 50-ից ավելի գրավոր հարցումների ենք պատասխանել: 
Իմ խորին համոզմամբ, այսօր մենք գործ ունենք ոչ թե մամուլի խոսքը սահմանափակելու, այլ կեղծ լուրերի դեմ պայքարելու հետ։

Այսպես, 2019 հունվարին սոցիալական ցանցերում լուր տարածվեց թե Ֆրանսիան պատրաստվում է Գերմանիային վերադարձնել Էլզաս-Լոթարինգիայի շրջանը: 

Լուրի հեղինակը ֆրանսիական աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Բեռնար Մոնոն էր։ Իրականությունն այն էր, որ հունվարի 22-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էին ֆրանս-գերմանական համագործակցության նոր համաձայնագիր կնքել, որտեղ, բնականաբար, որեւէ խոսք չկար Էլզաս-Լոթարինգիան Գերմանիային հանձնելու մասին:

Այս լուրը հերքելու համար ֆրանսիական իշխանություններից բավական ջանքեր պահանջվեցին:

Հայաստանյան իրականությունում եւս, ցավոք, կան դեպքեր, երբ կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը։

 ՀՀ վարչապետի  մամուլի խոսնակ  Վլադիմիր Կարապետյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վլադիմիր Կարապետյան, կեղծ լուրեր

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon