Վրացական բանկերը երեք ամսով հետաձգում են վարկերի մարումը

Տարածաշրջան 13.03.2020   13:01   464

Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն (Սաքարթվելոս բանկը) և TBC-ն, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են սահմանում, տեղեկացնում է aliq.ge

Մասնավորապես «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիներում մարդկանց քանակի նվազեցման նպատակով բանկը եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց:

Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում օգտատերերը, ովքեր պետք է վճարեին վարկը, հնարավորություն կունենան մինչև մայիս ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը:

Վարկերի վճարումը 3 ամսով հետաձգել է նաև TBC բանկը, որը առաջարկում է եռամսյա արտոնյալ ժամկետ՝ բոլոր ֆիզիկական անձանց, միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև զբոսաշրջության, սննդի և արդյունաբերության այլ ոլորտների վարկառուներին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վրաստան, վարկեր, կորոնավիրուս, բանկեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon