Վրաստանի նախարարը՝ ՀՀ վարչապետին. «Կոչ եմ անում նախ ծանոթանան տարրական մեթոդաբանությանը»

Տարածաշրջան 10.01.2020   19:00   920

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումն արձագանք է ստացել նաև հարևան Վրաստանում: Փաշինյանին պատասխանել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան և կասկածի տակ դրել ՀՀ վարչապետի հայտարարությունը, հաշորդում է ՍիվիլՆեթ-ը:

Ինչպես հայտնում է aliq.ge-ն, խոսքը Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին է, համաձայն որի՝ այդ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետն այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 թվականի տվյալներով ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4 527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4 289:

Վրաստանի կառավարության այսօրվա նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է հարցին, թե արդյոք առաջ է անցել Հայաստանը այս ցուցանիշով Վրաստանից:

«Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոբանական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդաբանությանը։

Նշեմ, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ: Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդոբանությամբ, սակայն սա տեղի է ունեցել ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալները արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում: 

Հավատացեք, որ այս բարձր տնտեսական աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի 4 700 դոլարի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»,- մեջբերում է աղբյուրը Վրաստանի Էկոնոմիկայի նախարարի խոսքերը:

Օրերս վարչապետ  Փաշինյանը  հրապարակել էր  Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը, համաձայն որի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) Հայաստանը 2020 թվականին առաջ է անցնելու Վրաստանից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վրաստան, Հայաստան, Նաթիա Թուրնավա, Նիկոլ Փաշինյան, ՀՆԱ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon