Վրաստանում և Ադրբեջանում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Տարածաշրջան 05.03.2020   15:00   494

Վրաստանում հայտնաբերվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը: Այդ մասին մարտի 5-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգում հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարակվածը Վրաստանի երիտասարդ քաղաքացի Է, որը եկել Է Իտալիայից:

«Նա մարտի 1-ին եկել Է գործնականում առանց ախտանշանների: Ավելի ուշ բարձրացել Էր նրա ջերմությունը, եւ նա ինքն Է դիմել ինֆեկցիոն հիվանդանոց»,-նշել Է Գամկրելիձեն:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է վեցի: Այդ մասին հայտնել Է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը:

Ավելի վաղ Ադրբեջանում գրանցվել Էր կորոնավիրուսով վարակման երեք դեպք, վարակվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի Է:

«Երեք մարդու մոտ, որոնք վերադարձել են Իրանից, կորոնավիրուս Է հայտնաբերվել»,- հայտնում Է շտաբը: Նշվում Է, որ վարակվածներից մեկը Գերմանիայի քաղաքացի Է, երկուսը՝ Ադրբեջանի քաղաքացիներ:

Թարմացված

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի, միայն մեկ օրում 5 դեպք է հաստատվել, հայտնում է РИА Новости-ն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, Վրաստան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon