Վրաստանում ամբողջությամբ արգելվում է մարդատար մեքենաների տեղաշարժը. Aliq.ge

Տարածաշրջան 16.04.2020   22:30   1089

Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը, Վրաստանում ամբողջությամբ արգելվում է մարդատար մեքենաների տեղաշարժը: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանին:

«Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայության տրանսպորտային միջոցների վրա: Նշեմ նաև, որ մթերային խանութները, դեղատները և մնացած բոլոր հաստատությունները, որոնք մինչ այժմ աշխատում էին, շարունակում են աշխատել սովորականի պես և նաև շարունակում են աշխատել առաքման ծառայությունները», — ասել է Չիքովանին:

Վրաստանում ապրիլի 17-ից հանրային փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանին՝ կառավարության աշխատակազմում անցկացված ճեպազրույցի ժամանակ:

Ըստ նրա, պահանջը չկատարելու դեպքում պատասխանատվություն են կրելու իրավաբանական անձինք` տուգանվելով 15 հազար լարի (5000 ԱՄՆ դոլար):

«Եթե յուրաքանչյուր քաղաքացի, մասնավոր հատված, կրոնական կազմակերպություն, քաղաքացիական կազմակերպություն, մենք բոլորս չպահպանենք օրենքը և արտակարգ դրության պայմաններում կիրառված սահմանափակումները, ապա դա կհանգեցնի երկրում համաճարակի կտրուկ սրմանը, մենք ստիպված կլինենք ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, ինչը նշանակում է կարանտին ամբողջ երկրի տարածքում», — ասել է Չիքովանին:

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 17-ից՝ 10 օրով արգելել մարդկանց՝ գերեզմանատներ այցելել: 

«Մենք, համապատասխան ծառայության հետ մեկտեղ գերեզմանատների ճանապարհները կփակենք: Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ բնակչությանը կոչ եմ անում և խնդրում, որ մնան տանը, սա շատ կարևոր է մեր առողջության անվտանգությունից ելնելով: Ցանկանում եմ խնդրել, հնարավորինս հաշվի առնել բժիշկների խորհրդատվությունները»,- հայտարարել է Կալաձեն:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վրաստան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon