Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 15-ի

Տարածաշրջան 09.03.2020   12:00   507

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային գոտու ղեկավար Մարինա Էնդելաձեն:

Երկու նոր հիվանդների մոտ կորոնավիրուսը հաստատվել է գիշերը: Նրանցից մեկը շփում է ունեցել վարակվածների հետ, մյուսը Վրաստան է ժամանել Իսպանիայից:

Վարակվածներից 2-ի վիճակը ծանր է,նրանցից մեկի մոտ երկկողմանի թոքաբորբի ախտանշաններ են արձանագրվել,  հայտնում է aliq.ge-ն։


Կորոնավիրուսից մահացությունը վերջին շրջանում կրկին ավելացել է. աշխարհում վերջին 48 ժամվա ընթացքում գրանցվել է 334 մահ:

Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պահից գրանցվել է 3.120 մահվան և 80.738 վարակի դեպք: Հարավային Կորեայում վարակվել է 7382 մարդ, մահացել է 53-ը, Իտալիայում վարակվել է 7375 մարդ, մահացել է 366-ը, Իրանում վարակվել է 6566 մարդ, մահացել է 194-ը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Վրաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon