Վրաստանում մեկնարկել են հայ-վրացական բանակցությունները (տեսանյութեր)

Կարևոր 03.03.2020   12:30   459

Վրաստանում այսօր մեկնարկել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայից բացի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանդիպումներ կունենա  նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Գախարիայի հետ առանձնազրույցում Փաշինյանը շնորհակալություն հայտնեց վրացի գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար։

«Մեր երկրների միջև հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել։ Մեր երկրներն ունեն խորը մշակութային, քաղաքական, տնտեսական, պատմական կապեր։ Մենք հազարամյակներով ապրել ենք կողք-կողքի, և կարծում եմ՝ ժամանակն է եկել մտածել եթե ոչ ապագա հազարամյակների, ապա գոնե հարյուրամյակների մեր համատեղ զարգացման մասին այս տարածաշրջանում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի պատկերացումները Վրաստանի հետ հարաբերությունների առումբով ռազմավարական են։

«Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցության և՛ ընդհանուր, և՛ տարբեր դաշտեր, բայց մեզ համար տարածաշրջանային հարաբերությունները, մեր հարևան բարեկամների հետ հարաբերությունները բոլորովին այլ հարթության մեջ ենք գնահատում։ Մեր հարաբերությունները ամրացնող ևս մի գործոն է հայտնվել, դա մեր ժողովուրդների նվիրվածությունն է ժողովրդավարությանը և ժողովրդավարական զարգացման տեսլականին»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գեորգի Գախարիա, Նիկոլ Փաշինյան, Հայաստան-Վրաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon