«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վրաստանում տեղի ունեցավ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը (ուղիղ)

Վրաստանում տեղի ունեցավ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը (ուղիղ)

Վրաստանում ընթանում է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, որից հետո նա պաշտոնապես կստանձնի երկրի նախագահի պաշտոնը:

Արարողությունը տեղի է ունենում 1-ին դարում հիմնված Թելավի քաղաքում` «Բաթոնիս ցիխե» թագավորական համալիրում, որը վրաց Բագրատունիների տոհմին պատկանող Հերակլ Երկրորդ թագավորի նստավայրն էր:

Արարողությանը ներկա է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վրաստանում կայացել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում ձայների 59,56 տոկոսով հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին: