Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը

Տարածաշրջան 24.02.2020   10:30   450

aliq.ge-ի փոխանցմամբ՝  Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու համար դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը: Կառավարության տարածած հայտարարության համաձայն, այս փուլում տեղափոխվելու համար մնում է ցամաքային սահմանը, որտեղ կգործեն խիստ սահմանափակումներ: Ըստ կառավարության, հարկ եղած դեպքում չի բացառվում նաև ցամաքային արգելքը:

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Իրանից Վրաստան ուղևորների տեղափոխումը կդադարեցվի, ավիաընկերությունները հնարավորություն կունենան դատարկ ինքնաթիռներով մտնել Վրաստանի տարածք, որպեսզի այստեղ գտնվող իրանցիները վերադառնալու հնարավորություն ունենան:

Կառավարության պարզաբանմամբ, այս պահին կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցույցանիշը Չինաստանից հետո արձանագրվել է Իրանի իսլամական հանրապետությունում: Իրանի կառավարությունը բոլոր քայլերին դիմում է կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար, սակայն ստեղծված իրավիճակում հարկ է եղել արգելել ավիաչվերթներն Իրանից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վրաստան, կորոնավիրուս, Իրան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon